Էպիկենտրոն, մագնիտուդ... LastQuake երկրաշարժի ազդարարման հավելվածը հասանելի է հայերեն
Հայաստանում կան հեռախոսային հավելվածներ, որոնք միացված լինելով լոկալ կամ միջազգային սեյսմոլոգիական ցանցին՝ իրականացնում են երկաշարժի վաղ ազդարարման ֆունկցիա՝ օգտատերերին հաղորդելով ինֆորմացիա տվյալ պահին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։ Այժմ Հայաստանում գործում են նմանատիպ հավելվածներ, որոնցից մեկը` LastQuake-ը, թարգմանվել է նաև հայերեն, որպեսզի հասանելի լինի հասարակության լայն շերտերին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։