Последние новости

только текст

2021-09-27 12:37

Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԵԿ ՏԱՐԻ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՔՄԾԻԾԱՂԸ ԴԵՄՔԻՆ ՊՆԴՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագե Վարուժան Գեղամյանը: