2008-2018թթ․-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացառիկ հոդվածը Sputnik Արմենիայի համար։
2008թ․-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղում էին գտնվում։ Պատճառներից մեկը թուրքական կողմի առաջ քաշած նախապայմաններն էին՝ հենց դրանք էին գրեթե անհնար դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը նախապայմաններ չէր առաջադրում, թեև բոլոր հիմքերն ուներ դրա համար։ Մենք այդ քայլին չէինք գնում, բայց նաև չէինք կարող թույլ տալ, որ մյուս կողմը որևէ նախապայման ներկայացնի։ 2008թ.-ի սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին գործընթացը սկսել առանց նախապայմանների։