ՆԻԿՈԼ, ՎԵՐՋԸ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՞Ս, ՄԵՔԵՆԱՆԵՐ ԱՅՐՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ՞ ԿՈՂՄԻՑ ԵՍ, ԹԵ՞ «ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ». Խամոյան
«Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։