Կարեւոր է օգնել մեր դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում. Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ այցից հետո
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը եւ լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան եւ հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Միեւնույն ժամանակ այցելել եմ Երեւանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։ Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։