Последние новости

только текст

2023-11-18 10:58

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐՈՒՄ Է ԱԿԱՆՋՆԵՐՈՎ, ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ Է ՄՏԱԾՈՒՄ

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլը առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում: