Последние новости

только текст

2022-12-08 10:40

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝ -տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն, -պաշտպանել ունեցածը, -այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։ (Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):