Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրգործով այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ փաշինյանի հարցին։