Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանից։