Ատելության խոսքի դեմ պայքարում ՄԻՊ-ը կհամագործակցի ՀԿ-ներից մեկի հետ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։