«Սուրմալուի» պայթյունից տուժածներին աջակցություն տրամադրելու նախագիծ է մշակվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծ է մշակել և շրջանառության մեջ դրել: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: