Բաքուն հայտարարել է կարճ ժամանակում Երևանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Ադրբեջանը 15 օր առաջ Հայաստանին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և հանդես է գալիս փաստաթղթի տեքստի շուրջ բանակցությունների շուտափույթ անցկացման օգտին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։