Անահիտ Ավանեսյան․ ՀՀ կարող են ներմուծել չգրանցված այն դեղերը, որոնց դեֆիցիտն ունենք
Եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում, ներմուծողները կարող են առանց գրանցման դրանք այստեղ բերել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա դեֆիցիտին։