«...Գործողություններն իրականացվում են բիրտ ուժի և զենքի կիրառմամբ, հանգեցնելով սպանությունների, խեղումների և անձնական ունեցվածքի կորստի»: «Բանտարկության ընթացքում նրանք (հայ գերիները–Մ.Գ.) ամեն օր ենթարկվել են ծեծի, ինչի մասին վկայում են հետքերը նրանց մարմինների վրա, և մարդկային ու ազգային արժանապատվությունը նվաստացնող դաժան վերաբերմունքի»: Այս երկու մեջբերումները Սախարովի միջազգային կոնգրեսի պատվիրակության զեկույցից են, որը 1991թ. մայիսին այցելեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղեր, որտեղ իրականացվել էր «Կոլցո» գործողությունը: Երրորդ մեջբերումը ՀՀ օմբուդսմենի զեկույցից է. «Ադրբեջանցիների զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական անձանց գլխատմամբ ու կտտանքներով»: