Պուտինը Միշելին ասել է` ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել: