Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, և Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպում որոշակիորեն նոր պայմաններում է տեղի ունենում. ռուսական կողմը կարծում է, որ պետք է իրականցվեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և եթե հիմա ռազմական գործողություններ չեն ընթանում, նշանակում է՝ հայտարարությունն իրագործվում է: News.am-ի թղթակցի հետ զրույցում Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգին: