Վոլոդին․ ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են Վլադիմիր Պուտինին
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։