Последние новости

природа

«Հրապարակ». ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՀԵՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԵՂԵԼ

2021-04-13 12:44

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ողջ երկիրը քննարկում էր Բաքվից ժամանած ինքնաթիռի պատմությունը, երբ վերջին պահին պարզվեց, որ Մուրադովի ինքնաթիռով գերիներ չեն գալիս։ Իսկ հաջորդ օրը «Հրապարակի» լրագրողին Ռուստամ Մուրադովն ասաց, որ չէին էլ գալու՝ դա մեր իշխանությունների պրովոկացիան էր։ Սակայն գերիներին բերելու լուրը պաշտոնապես հաստատել էին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Մենք նոր մանրամասներ ենք իմացել այս պատմության հետ կապված։