Последние новости

վիճակագրություն

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

2020-10-23 19:21

Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

  • ԱՆՀԵԹԵԹ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

    2020-08-24 22:14

    Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, անցել է նախկին գործելակերպին։ Որոշել է վերադառնալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տպավորիչ ցուցանիշները հասարակայնությանը ներկայացնելու երբեմնի ինտենսիվ պրակտիկային։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրա հրապարակած թվերը եթե անգամ տպավորիչ են, ապա լոկ իրենց հակասականությամբ և առկա իրավիճակից բացարձակ կտրվածությամբ։

  • ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ

    2020-08-13 08:49

    Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ

    2020-06-25 10:27

    Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը…

  • ԳԱԶ. ՄԵՐ ՀԱՄԱՐ ԵՎ ՁԵՐ ՀԱՄԱՐ

    2019-09-21 21:49

    Ցուրտ եղանակի մոտենալը, որը էներգետիկների լեզվով կոչվում է «աշնանային-ձմեռային պիկ կամ մաքսիմում», արդիականացնում է գազի գների թեման։ Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» այս տարվա հունվարի 1-ից, անտեսելով «թավշե հեղափոխությանն» աջակցելու անհրաժեշտությունը, սահմանի վրա բարձրացրեց գազի գները Հայաստանի համար 150 դոլարից մինչև 165-ի՝ հազար խորանարդ մետրի համար, դրանով իսկ պերճախոս քաղաքական ազդանշան-նախազգուշացում ուղարկելով Երևանին և ցուցադրելով իր վերաբերմունքը նոր իշխանությունների նկատմամբ։ Եվ սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ երկրում ներքին սակագները մնում են նախկին մակարդակի վրա, գնի տարբերության փոխհատուցումը թողնելով բուն «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա՝ ներքին օպտիմալացման հաշվին։ Սակայն այդ իրավիճակը երկար չի պահպանվի…

  • ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԹՎԵՐԸ

    2019-09-11 20:20

    2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։

  • ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՄԻՋԱԿ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2019-08-31 22:32

    Արդեն երկար ժամանակ կառավարությունն իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով նախանձելի մշտակայությամբ զեկուցում է զբոսաշրջության ոլորտում երկրի հաջողությունների մասին։ Անարդարացի կլիներ չընդունել, որ ի տարբերություն մի շարք այլ ոգևորիչ «զեկույցների», տուրիզմին վերաբերողները մերկախոս չեն, հաստատված են վիճակագրական տվյալներով։ Իսկ եթե շրջես մայրաքաղաքի փողոցներում, դեմառդեմ հանդիպես զբոսաշրջիկների ամբոխների, ապա ներկայացվող թվային ցուցանիշների վերաբերյալ կասկածների առիթ չի մնա։

  • ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

    2019-07-09 07:35

    Նախնական տվյալներով,Վրաստանում ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայում ուղևորների քանակը երեքով ավելին է եղել, քան թույլատրված է անվտանգության կանոններով, իսկ վարորդը քնել է ղեկին։ Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է News.am-ը։

  • 99,1% ՑՈՒՑԱՆԻՇԻ ՄԻՍՏԻԿԱՆ

    2019-07-05 10:00

    Վաղուց էի ուզում գրել այս ռեպլիկը, բայց շարունակ ժամանակ չէր լինում։ Սակայն այս անգամ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որ Վիճկոմիտեն հրապարակեց այս տարվա 5 ամիսների արդյունքներով, այնպիսի բազմաբնույթ արձագանք առաջացրեցին ԶԼՄ-ներում ու հասարակության մեջ, որ ձեռքս ինքը ձգվեց դեպի. չէ՛, ոչ ատրճանակ, այլ համակարգիչ…

  • ՀՐԱՇՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԻՃԱԿ

    2019-06-28 07:09

    Հունիսի 25-ին Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019թ. հունվար-մայիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական տվյալները՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս տարվա հենց սկզբից առավել մեծ հիասթափություններն առաջվա պես շարունակում են մնալ արտաքին առևտրային շրջանառության ոլորտում, որի ցուցանիշները, հիշեցնենք, 4 ամսվա արդյունքներով կազմել են. արտաքին առևտրային շրջանառությունը՝ 95,8%, այդ թվում արտահանումը՝ 91,4%, ներկրումը՝ 98,1%։