ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱՆՏԱՌ Է ԱՃԵՑՆԵԼՈՒ
Արդշինբանկի աշխատակիցները նախաձեռնել են տնկել և աճեցնել սեփական անտառը։ Բանկի ուղերձում, նշվում է. «Արդշինբանկը, որպես Հայաստանի խոշորագույն առևտրային բանկ, լիովին գիտակցում է իր դերի կարևորությունը շրջակա միջավայրի պաշտպանության և այս կարևոր գործով զբաղվող համայնքներին աջակցելու գործում։ Մենք հպարտությամբ հայտնում ենք մեր անտառածածկույթի վերականգնման և ընդլայնման ծրագրի մեկնարկի մասին։ Նախագիծն ընդգծում է բանկային բիզնեսի մեծ դերը մեր երկրի կանաչ ապագայի համար պայքարում»։