ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ FMO-Ն 20 ՄԼՆ․ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԵՐԱՇԽԻՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։