Последние новости

Իրան

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ

2021-10-16 08:43

Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով:

  • ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՔՈՒՆ ՉՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ

    2021-10-08 07:58

    Լրահոսը լի է Բաքվի և Թեհրանի միջև շարունակվող դիմակայության մասին հաղորդագրություններով: Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ծանուցում է ուղարկել այն մասին, որ փակում է իր օդային տարածքը դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող ադրբեջանական ռազմաօդային ավիացիայի համար: Բաքվում քմծիծաղել են և պատասխանել հաղորդագրությամբ, որ ադրբեջանական «AZAL» ավիափոխադրողը վերականգնում է Բաքու-Նախիջևան չվերթները Հայաստանի օդային տարածքով:

  • Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ԱՌՆՎՈՒՄ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԱՍԵԼՈՎ

    2019-09-03 19:51

    ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։ «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։

  • ՄԱԳԱՏԷ. Իրանն ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով

    2019-07-09 10:29

    Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ Իրանը հուլիսի 8-ին ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Իրանում ասել են՝ որ նախապայմանների դեպքում բանակցություններ կսկսվեն

    2019-07-05 09:59

    Իրանը կարող է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթաց սկսել, եթե չեղարկվեն Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները և եթե երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիից համապատասխան թույլտվություն ստացվի:

  • Ռոուհանին ընդգծել է էներգետիկայի և հաղորդակցության ծրագրերի կարևորությունը

    2019-07-03 19:56

    Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:

  • Քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը

    2019-07-03 08:15

    Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

  • Սպիտակ տուն․ Իրանի վրա ճնշողական քաղաքականությունը կշարունակվի

    2019-07-02 11:18

    Իրանի վրա ճնշողական քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

  • Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածությամբ

    2019-06-25 10:40

    Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածությամբ, ինչը կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա:

  • Իրանի ԱԳՆ․ Թեհրանը համարժեք պատասխան կտա Վաշինգտոնի քայլերին

    2019-06-22 09:57

    Իրանը համարժեք կերպով կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին: Այդ մասին ուրբաթ գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: