ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞
Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։