Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Արցախյան պատերազմին մասնակցած ուանողներն ու մասնակիցների ուսանող երեխաները կազատվեն 2020թ-ի 2-րդ կիսամյակի ուսման վարձից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ որոշում, ամենայն հավանականությամբ, կկայացվի կառավարության հաջորդ նիստում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: