Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան
Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: