Մանթաշ գյուղի բնակիչները փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը
Շիրակի մարզի Մանթաշ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 17-ին, փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: NEWS.am-ի հետ զրույցում Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը հայտնեց, որ ճանապարհը արդեն բաց է, գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչև երեկո խնդիրը կլուծվի: