Последние новости

СК РА

Արարատ Միրզոյան․ ՊԲ առաքելությունն առավել քան պահանջված է

2022-12-07 18:02

Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, իրադարձությունները բավականին միանշանակ են՝ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, որ օրեր առաջ Ադրբեջանն իբրև բնապահպանական նկատառումներով կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ օրվա իրադարձությունները։