Последние новости

такси

Իշխանությունները կսկսեն առգրավել փողոցներում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները

2023-02-09 18:06

Հայաստանի իշխանությունները կսկսեն առգրավել փողոցներում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի նիստում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։