Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ ԱԿՏԻՎ ԴԻՐՔԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԲՆԱԳԾՈՒՄ
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած երկու օրերին, մինչև գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք՝ այցելելու վերջին մարտերի վայրերը, հանդիպելու մեր զինվորականներին և կամավորներին, գնահատելու նրանց տեխնիկական կարիքները և ըստ այդմ կրիտիկական աջակցություն տրամադրելու մեր մարտական ստորաբաժանումներին: