Логотип

Ծեծկռտուք Արարատի մարզում․ ավտոմեքենաների վրա արնանման հետքեր են հայտնաբերվել

Արարատի մարզում հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է եղել, որին մասնակցել է շուրջ 15 մարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ մայիսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ, մի խումբ անձանց միջև սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, լսվել են կրակոցներ։ Ըստ լրատվամիջոցի` շուրջ 40 րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում ՀՀ ՆԳՆ Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և պարեկ չի ժամանել։

Բնակիչները տեղեկություններ չունեն՝ տուժածներ եղել են, թե ոչ։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս ավելի քան 10 անձ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Բնակիչները կարծում են, որ Մասիսում ստեղծված բարձիթողի վիճակը մեղավորները Մասիսի ոստիկանապետն է ու պարեկները։

Sputnik Արմենիա