Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել են ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովի մասին: Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղի է ունեցել քննարկում՝ որպես շարունակություն Աստանայում տեղի ունեցած բարձրագույն հանձնաժողովի նիստի օրակարգի», – ասել է նա լրագրողներին:
«Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հայկական կողմը գնահատական է տվել այն հայտարարությանը, որն ընդունել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները ԵԱՏՄ գագաթնաժողովում, Պեսկովն ասել է. «Ընդհանուր առմամբ քննարկվել է»:
Sputnik Արմենիա
