Логотип

Իսրայելը սպառնացել է հարվածներ հասցնել Բեյրութի հարավային հատվածին և դիմել է բնակիչներին

Իսրայելի բանակը սպառնացել է հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները։ Համապատասխան հայտարարությունը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է իսրայելական բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին։

«Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներին զգուշացնում է և կոչ է անում տարհանվել հանուն սեփական անվտանգության»,- գրել է Ադրաին։

Նա հայտարարել է, որ եթե «Հզբոլլահ» շարժումը շարունակի իսրայելական քաղաքների և բնակավայրերի հրթիռակոծությունները, ապա Իսրայելի բանակը հարվածներ կհասցնի Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող օբյեկտներին։

Նշենք, որ լիբանանա-իսրայելական բանակցությունների հերթական փուլը սպասվում է հունիսի 2-3-ին Վաշինգտոնում։ Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և հրադադարի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։

Sputnik Արմենիա