Логотип

Ղահրամանյան․ ՔՊ ներկայացուցիչները զանգվածային խախտումներ են իրականացնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը»,–նշել է Ղահրամանյանը։

Նա իրավասու մարմիններին կոչ է արել ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48 %-ը)։

Sputnik Արմենիա