Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում անձը կրկնակի քվեարկության փորձ է կատարել և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: Դրանից հետո անձին դուրս են հրավիրել ընտրատարածքից, ներկայացրել ոստիկանության ծառայողին և ձերբակալել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։
Sputnik Արմենիա
