«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրու գրասենյակի մոտ դիմակավորված անձինք կան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա հաստատեց` դիմակավորված անձինք շրջափակել են իրենց կուսակցության գրասենյակը։
Այս պահին այլ տեղեկություններ ստեղծված իրավիճակի մասին հայտնի չեն։
Նշենք, որ այսօր` քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր էլ ձերբակալություններ և կալանավորումներ են իրականացվում իրենց աջակիցների նկատմամբ։ Ընդգծեց, որ հունիսի 6-ին էլ 100–ից ավելի անձ էին ձերբակալել։
