Մենք յոթ ընտրատեղամասերում արձանագրել ենք 15%-ից 20% մասնակցություն։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ Մուկաշ Իսկանդիրովը։
Նրա գնահատմամբ, քվեարկության օրվա ավարտին մասնակցությունը բավական բարձր կլինի։
Նա նշել է, որ իրենց առայժմ որևէ խախտման մասին չեն տեղեկացրել։
