Логотип

Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱՍԻԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայերը պետք է ողջունեն ճանաչումը, նույնիսկ եթե այն ավելի շատ հիմնված է դիվանագիտական ցինիզմի, քան սկզբունքի վրա: Այս քայլը տեղի է ունենում տասնամյակներ ուշացումով, քանի որ Իսրայելի հաջորդական կառավարությունները վախենում էին զայրացնել թուրքերին և թուրքական կառավարությանը, որոնք երբեք չեն հաշտվել Թուրքիայի մեղքի հետ․ գրում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

Հեղինակի խոսքով՝ Իսրայելի ճանաչման դրդապատճառները կարող են լիովին սկզբունքային չլինել, բայց արդյունքը՝ պատմական փաստի ճանաչումը, հայերը, այնուամենայնիվ, պետք է ողջունեն:

Այնումենայնիվ, իսրայելցիները պետք է ավելի հեռու գնան: Իսրայելցիները պնդում են, որ Ադրբեջանում իրենց ներդրումները հսկայական հետախուզական և ռազմական դիվիդենտներ են բերել վերջին իրանական պատերազմի ժամանակ: Ըստ Ռուբինի՝ ադրբեջանցիները հայերի նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացրել և ոչնչացրել հայկական եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները։ Օրինակ՝ չկա որևէ ռազմավարական կամ տրամաբանական պատճառ, թե ինչու Ադրբեջանը պետք է ոչնչացներ Ջուլֆայի հին գերեզմանատունը։ Իսրայելը պետք է օգտագործի իր մտերմությունն Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ՝ նման ավերածությունների կրկնություն թույլ չտալու համար։

Նմանապես, բարերար Ռուբեն Վարդանյանի և դիվանագետ Դավիթ Բաբայանի անհիմն ձերբակալությունները և դատական գործընթացները կարող են բավարարել ադրբեջանական արյան ծարավը, բայց Ադրբեջանի կողմից ռազմագերիների շարունակական կալանքը՝ արդեն ավելի քան 1000 օր, միայն աղտոտում է այն հեղինակությունը, որի նկատմամբ Ադրբեջանն ավելի ու ավելի զգայուն է դարձել։

Դիվանագիտական կապերը չեն ենթադրում բարոյական զիջումներ կամ համակերպում շարունակական մշակութային ցեղասպանությանը։

ABC MEDIA