Логотип

Գագիկ Ծառուկյանի տանից կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումնից հետո չի արթնացել։ Քիչ առաջ Կենդանաբանական այգին հաստատել է, որ էգ առյուծն անկել է։