Логотип

ԱՄՆ-ը հետ է կանչում իրանական նավթի հետ գործողությունների լիցենզիան

ԱՄՆ-ը չեղարկել է իրանական նավթի առևտուրը ժամանակավորապես թույլատրող լիցենզիան։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։

Լիցենզիան տրվելէ հունիսի 22-ին և թույլ է տվել 60 օրվա ընթացքում գործարքներ իրականացնել իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի հետ, ներառյալ դոլարով հաշվարկները: Այժմ Վաշինգտոնը չեղարկել է այդ թույլտվությունը։

Հուլիսի 7-ից իրանական նավթի հետ նոր գործարքներ կնքելն արգելված է։ Ընդ որում, արդեն սկսված գործողությունները թույլատրվում է ավարտել մինչև հուլիսի 17-ը։

Լիցենզիայի չեղարկման մասին հայտարարությունից հետո Brent նավթի գինը հունիսի 26-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ բարելի դիմաց ավելի քան 75 դոլար:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջե յԴի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին: Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանը և ԱՄՆ-ը Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական պայմանավորվածության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Sputnik Արմենիա