Логотип

Շումերը Թրամփի ուղերձը կապել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ

ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բնակչությանն ուղղված ուղերձում ընտրական գործընթացի խոցելիության մասին արված հայտարարությունները կապված են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ, որոնք պետք է անցկացվեն նոյեմբերին։

«Նա իր քաղաքականությունը վերանայելու փոխարեն աշխատում է շահարկել միջանկյալ ընտրությունները։ Մենք դա թույլ չենք տա», – ասվում է Շումերի հայտարարության մեջ, որը մեջբերում է «The Hill»-ը։

Սենատորը, ըստ հրապարակման, Թրամփի ելույթն անվանել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունը կոծկելու «խղճուկ փորձ»՝ նշելով, որ հանրապետական նախագահը ամերիկացիների կյանքն ավելի թանկ է դարձրել և «անհարկի պատերազմով» վտանգի ենթարկել նրանց:

Թրամփն իր ուղերձում հայտնել է, որ հանձնարարել է գաղտնազերծել օտարերկրյա միջամտությունն ապացուցող փաստաթղթերը: Նա նաև խոստացել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում ընտրությունների անցկացման համակարգը արտաքին միջամտությունից պաշտպանելու համար:

Թրամփը շատ կարևոր է համարել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները և ընդգծել է, որ կձգտի դրանք պաշտպանել արտաքին միջամտության փորձերից:

Sputnik Արմենիա