Логотип

Լավրով. Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են հարաբերությունների ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարժվում են երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ, որն ամրագրված է դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրել ենք 2022 թվականի փետրվարի 22-ին», – ասել է նախարարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների սկզբում։

News.am