Kuwait Petroleum Corporation ընկերությունը հայտարարել է, որ «նավթային ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկը Իրանի կողմից ենթարկվել է պարբերական հարձակումների, ինչի հետևանքով մի շարք անձինք վիրավորվել են, ինչպես նաև հասցվել է զգալի նյութական վնաս»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, դեպքի վայրը տարհանվել է»,- ասված է հայտարարության մեջ։
Հորդանանն իր հերթին հայտարարել է, որ իր օդային տարածքում չորս անօդաչու թռչող սարք է խոցել։
Բացի այդ, Քուվեյթի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ այսօր առավոտյան իրանական հարձակումներից հետո երկու վայրերում բռնկված հրդեհները մարելիս մի քանի հրշեջ և մեկ բանվոր են վիրավորվել։
Ավելի վաղ Քուվեյթը հայտարարել էր, որ Իրանը հարվածներ է հասցրել իր երկու էլեկտրակայաններին ու ջրի աղազրկման գործարանին։
Հաղորդվում է նաև, որ իսրայելական բանակն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Լիբանանի հարավում՝ բլրի գագաթին գտնվող Նաբատիե ալ-Ֆավկա բնակավայրին։
News.am
