Логотип

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառումից հետո հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։

Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը (Բաստիլի գրավման օր. խմբ), որին հրավիրված են եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապեներ։

«Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում»,– գրել է լրատվամիջոցը:

«Armat Media»-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

Նշենք, որ միջոցառման հյուրերի թվում են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և այլք։

Sputnik Արմենիա