b>j)΄!Pԫ&;"kB޶}pSVT(wę!j x;-m@JnQ+պכ7MajfJͱ4jѲ撆RxZMz7vIW/dٞТזcZM~ji ߒsQzԠDW3Den"M+/B:-uIJ7j委9p='mANޭ=/B:-n&nUfqxZM~c Ϲ+,&ᾺܢF[(1*" ϒ"Jԧ<;b" "jܢF[x ,!q қ*]/؝27SMcs"ޭDQ/应ܢF_! :s" 7`F+SVTn"IJnQ/应B 4 wD"IJ׭-`S9DrjiEJ߅gJ应矁[xZM~n"IB؃!'Тѕ+(mIKʭ/|ϐܢF[xZMzG %嬩/c[[ Ջրային կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ Ջրային կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Логотип

Ջրային կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում

Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում տեխնիկական աուդիտ անցկացնելը` 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների և ծառայությունների որակի գնահատման համար, հայտնում են կոմիտեից։

Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

«Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին»,–ընդգծված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են լինելու` մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը, բաժանորդների գոհունակության մակարդակը։

Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։

Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։

Նշենք, որ հուլիսի 20-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարել էր, որ Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

Հիշեցնենք` վերջին օրերին Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Բնակիչները վստահ են, որ աղիքայի վարակների պատճառը խմելու ջուրն է։ Բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել «Վեոլիա Ջուր» ընկերության մոտ` բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ ջրի որակի հետ կապված խնդիր չկա, բայց և ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։

Sputnik Արմենիա