b>j)΄!Pԫ&;"kB޶}pSVT(wę!j x;-m@JnQ+պכ7MajfJͱ4jѲ撆RxZMz7vIW/dٞТזcZM~ji ߒsQzԠDW3Den"M+/B:-uIJ7j委9p='mANޭ=/B:-n&nUfqxZM~c Ϲ+,&ᾺܢF[(1*" ϒ"Jԧ<;b" "jܢF[x ,!q қ*]/؝27SMcs"ޭDQ/应ܢF_! :s" 7`F+SVTn"IJnQ/应B 4 wD"IJ׭-`S9DrjiEJ߅gJ应矁[xZM~n"IB؃!'Тѕ+(mIKʭ/|ϐܢF[xZMzG %嬩/c[[ Նարեկ Թորոսյանի 2 ծառայակցի նկատմամբ գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ Նարեկ Թորոսյանի 2 ծառայակցի նկատմամբ գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Логотип

Նարեկ Թորոսյանի 2 ծառայակցի նկատմամբ գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նրա համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։

«ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Կոմիտեից նաև հայտնել են, որ վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության են հասցրել։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի։ Իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

Sputnik Արմենիա