Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ Ալ Բուսաիդին վաղը կայցելի Թեհրան, որտեղ կշարունակի իրանական կողմի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։
Այցը տեղի կունենա տարածաշրջանային լարվածության և Հորմուզի նեղուցով նավագնացության կտրուկ կրճատման ֆոնին։
Բացի այդ, այսօր Իրան կժամանի Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։ Ավելի վաղ նա հանդես է եկել որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
Sputnik Արմենիա
