USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողերի գործարքները

Դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Կոտայքի մարզում գտնվող մի շարք անշարժ գույքերի ձեռքբերման գործարքներն ու աճուրդները։ Այս մասին տեղակացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ խոսքն «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքի և Ծառուկյանների առանձնատան տարածքի ավելի քան 14 հա հողերի մասին է։

Գլխավոր դատախազությունից հայտնել են նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունն օգոստոսի 7-ին երկու հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք օգոստոսի 19-ին ընդունվել են վարույթ։ Դատարանը նաև ժամանակավորապես արգելել է վիճարկվող գույքերի նկատմամբ գործարքներ կամ այլ գործողություններ կատարել։

Առաջին գործը, ըստ իրավապահների, վերաբերում է «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքին։ Դատախազությունը պնդել, որ այդ հողը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքում, սակայն 2015 թվականի հոկտեմբերի 4-ին այն աճուրդով օտարվել է։

Դատախազությունը նաև պահանջում է այդ աճուրդն անվավեր ճանաչել։

Դատարանը, մինչև գործի վերջնական քննությունը, «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելել է որևէ գործողություն կատարել Առինջ գյուղում գտնվող այդ 3,5 հա հողամասի նկատմամբ։

Երկրորդ գործը վերաբերում է Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների առանձնատան հողատարածքին։

Այս դեպքում դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թվականի հունվարի 26-ին անցկացված 14,176 հա հողամասի աճուրդը։ Բացի դրանից, վիճարկվում են այդ տարածքի հետ կապված երկու առուվաճառքի պայմանագրեր։

Առաջինը 2003 թվականի փետրվարի 15-ին Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է, որը վերաբերում է 12,566 հա անշարժ գույքին։ Երկրորդը 2013 թվականի մարտի 14-ին Արամիկ Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է՝ 1,61 հա անշարժ գույքի վերաբերյալ։

Այս հայցը ևս Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է վարույթ և, որպես հայցի ապահովման միջոց, Գագիկ ու Ջավահիր Ծառուկյաններին արգելել է որևէ գործողություն կատարել նշված 12,566 և 1,61 հա գույքերի նկատմամբ։

Sputnik Արմենիա