USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՉԵՍ ՈՐ ԿԱ

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կալանավորված է: Առայժմ երկու ամսով: Կասկած չկար, որ դատարանը կբավարարի քննչական մարմնի միջնորդությունը և հենց այդպիսի որոշում կկայացնի։ Այլ որոշում չէր էլ կարող կայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիքներն ու հավակնությունները բավարարելու համար նույն Նիկոլ Փաշինյանի ստեղծած Հակակոռուպցիոն դատարանում նշանակված դատավորը: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԵՏևՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ, ավելի ճիշտ՝ մեկ անձի բռնապետության։ Իշխող կուսակցության պատվերով ուժային կառույցների կողմից քաղաքական ընդդիմախոսների հալածման տեսանկյունից Հայաստանը, ամենայն հավանականությամբ, առաջին տեղն է զբաղեցնում այսօր աշխարհում:

Վերջին ընտրություններում իշխող կուսակցության երեք գլխավոր ընդդիմախոսներն ազատազրկված են։ Սամվել Կարապետյանը տևական բանտարկությունից հետո տնային կալանքի տակ է: Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը բանտում են. Համաձայն վարչապետի բազմիցս հնչեցրած պատվերների. ոչնչացնել, կզացնել, բոմժ դարձնել, խլել ունեցվածքը։ Եվ ուժային կառույցներին հղված համանման այլ բացահայտ կոչերով՝ հաշվեհարդար տեսնելու իր քաղաքական ընդդիմախոսների հետ։

Կարծում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում, քանի որ դժվար թե ոչ միայն «լուսավորյալ» Եվրոպայի որևէ երկրի, այլև Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանդես գա ուժային կառույցներին ուղղված հրապարակային կոչերով՝ սնանկացնելու քաղաքական ընդդիմախոսներին, ունեզրկելու, ոչնչացնելու նրանց…

Արևմտյան երկրներն այս բացահայտ կամայականությունների վրա աչք կփակեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխող թիմը հակառուսական քաղաքականություն է վարում։ Դա հասկանալի է, բայց Հայաստանում հաստատված բռնապետությունը դրանից չի դադարի բռնապետություն լինել։

Կարող են հարցնել՝ ի՞նչ բռնապետություն, եթե խորհրդարանում կա ընդդիմություն և այլն… Ընդդիմությունը շատ կողմնակիցներ ունի։ Հենց միայն Ռոբերտ Քոչարյանի թիմն ունի 150 հազար կողմնակից՝ վերջին ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Հայաստանի բանտերում այդքան տեղ չկա։

Բացի այդ, ոչ թե 15 քաղաքական ընդդիմախոսների, այլ, օրինակ, 150-ին նստեցնելու համար պետք է գործարկել ուժային կառույցների բազմաթիվ մարդկանց, որպեսզի համապատասխան գործեր կարեն։ Դա նույնպես դժվար է: Դրա համար էլ Փաշինյանի բռնապետությունն իր համար ճանապարհ է հարթում քայլ առ քայլ՝ մերթ դանդաղելով, մերթ արագանալով։ Եվ, ի դեպ, ընդդիմախոսների վրա ազդելու համար օգտագործվում է ոչ միայն ուժային բաղադրիչը։ Ակտիվորեն գործի են դրվում ֆինանսական և վարչական լծակները։

Այնպես որ եթե Փաշինյանի ուժայինների կարած քրեական գործերով հետապնդվող քաղաքական ընդդիմախոսների թիվը հաշվարկվում է դեռևս տասնյակներով, ապա պատճառը բնավ բռնապետության «հանդուրժողականությունը» չէ։ Խնդիրը զուտ տեխնիկական սահմանափակումներն են։

Զավեշտալի է, երբ իշխող թիմի ներկայացուցիչները համոզում են իրենք իրենց, թե քաղաքական հետապնդում չկա։ Իբր՝ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներն անցնում են բացառապես քրեական գործերով։ Ի՜նչ եք ասում։ Լո՞ւրջ։

Իսկ կա՞ աշխարհում (ոչ թե «առաջադեմ» Եվրոպայում, այլ ընդհանրապես աշխարհում) մի երկիր, որի քրեական օրենսգրքում գրված լինի, թե իշխող թիմի ընդդիմախոսները պետք է նստեն բանտում։ Նման հոդված չկա, վստահ ենք, նույնիսկ Հյուսիսային Կորեայի քրեական օրենսգրքում։ Իշխանության կողմից հալածվող քաղաքական ընդդիմախոսներն աշխարհի բոլոր բռնապետություններում անցնում են հենց քրեական հոդվածներով։ Սարքած քրեական գործերով: