USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

ՊՆ-ում քննարկվում է արցախցի զինվորականներին ծառայության վերադարձնելու հարցը

Գնդապետ Սամվել Գրիգորյանի նշանակումը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում Պաշտպանության նախարարությունում քննարկումների առիթ է դարձել, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը հիշեցրել է, որ Գրիգորյանը 2023 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել ՊՆ-ում, սակայն ավելի քան երեք տարի նրան վարչության պետի տեղակալի պաշտոնից ավելի բարձր պաշտոն չի առաջարկվել։ Թերթի պնդմամբ՝ դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Գրիգորյանը չի համարվել գործող իշխանություններին լոյալ զինվորական։

Ըստ թերթի՝ Գրիգորյանի նշանակումը տեղի է ունեցել Զինված ուժերում առկա կադրային խնդիրների պայմաններում։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ ղեկավարությունը փորձում է համակարգ վերադարձնել նաև արցախցի այն սպաներին, որոնց նախկինում ծառայությունը շարունակելու հնարավորություն չէր տրվել։

Գրիգորյանը Արցախում զբաղեցրել է մի շարք բարձր զինվորական պաշտոններ՝ զորամասի հրամանատարից մինչև դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 2020 թվականի պատերազմից հետո նա եղել է Պաշտպանության բանակի շտաբի պետը։

Գրիգորյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել օգոստոսի 31-ին։ Հուլիսի սկզբից այդ պաշտոնը թափուր էր, իսկ մինչ այդ կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը։

Armenia Today

Հետևեք մեզ՝ Facebook Telegram