USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

«Ուժեղ Հայաստան»․ Իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության իրավունքների պաշտպանության անտեսմամբ

Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։

Ասված է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղերձում։

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա` իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։

Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։

Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության մեջ պառակտման և բևեռացման հերթական դրսըորումներն են։

Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում։

Միևնույն ժամանակ, տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների ` անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։

Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում փաստացի որպես պատանդներ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին։

Փառք ու պատիվ մեր հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

News.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram